National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.06.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 14-ին ընդունեց  ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր  հավատարմատար Պետր Միկիսկային:

Հովիկ  Աբրահամյանը շնորհավորեց Պետր Միկիսկային դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ  վստահություն հայտնեց, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-չեխական բարեկամական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Չեխիայի հետ համակողմանի գործակցությունը զարգացնելը, եւ Պրահայում ՀՀ դեսպանության բացումը դրա լավագույն վկայությունն է: «Վստահ ենք, որ Հայաստանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը եւս դրական ազդեցություն կունենա մեր քաղաքական երկխոսության շարունակականությունն ապահովելու, առեւտրատնտեսական համագործակցությունը խթանելու եւ մարդկային շփումներն ակտիվացնելու գործում»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահն անհրաժեշտ համարեց խորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը` համոզմունք հայտնելով, որ խորհրդարանների մակարդակով երկխոսությունը կարող է օգտակար լինել փոխճանաչելիության բարձրացման համար` միմյանց ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգի հարցերի մասին լավ պատկերացումներ կազմելու, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ միմյանց աջակցելու տեսանկյունից: Պարոն Աբրահամյանն ընդգծեց առեւտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը:

ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր  հավատարմատարը շնորհավորեց Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ փոխանցեց Չեխիայի խորհրդարանի ղեկավարի շնորհավորական ուղերձը: Պարոն Միկիսկան վստահեցրեց, որ կանի հնարավորը  երկկողմ կապերը զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ: Նա նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ այդ համատեքստում տեղեկացրեց, որ Չեխիայի խորհրդարանում ստեղծվել է չեխ-հայկական բարեկամության խումբ, իսկ  սեպտեմբերին Հայաստան կժամանի Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am